Մաքուր քաղաքական խոսակցություն է եղել․ Փաշինյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին (տեսանյութ)


Մաքուր քաղաքական խոսակցություն է եղել․ Փաշինյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
Ապրիլ 30 10:20 2018

Քիչ առաջ ավարտվեց ՀՅԴ-ի և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որևէ տարաձայնություն չի եղել, հակադրության մասին խոսք չկա: «Մենք հասկանում ենք, որ կա անհրաժեշտություն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել, դրանից հետո մտքեր փոխանցեցինք փիլիսոփայության շուրջ, որ պետք է աշխատանքային համերաշխության մթնոլորտ ստեղծենք: Սա մաքուր քաղաքական խոսակցություն է եղել՝ իրավիճակի գնահատման վերաբերյալ»,-նշեց նա: Ըստ նրա՝ որևէ պայմանավորվածություն հետագա գործողությունների կամ պաշտոնների հետ կապված չի եղել: