Արմեն Սարգսյանը ՀՀ-ում իրադրության սահմանադրական ուղով կարգավորմանն այլընտրանք չի տեսնում (տեսանյութ)


Արմեն Սարգսյանը ՀՀ-ում իրադրության սահմանադրական ուղով կարգավորմանն այլընտրանք չի տեսնում (տեսանյութ)
Ապրիլ 30 12:26 2018

Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության շրջանակում, այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ փողոցում, ոչ հավաքների ժամանակ կամ որևէ այլ շենքում, բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խորհրդարանի շենքում: Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես որպես պետության ղեկավար կստորագրեմ հրամանագիր տվյալ անձին վարչապետի պաշտոնում նշանակման վերաբերյալ, եթե իհարկե չլինեն սահմանադրության խախտումներ ընտրության գործընթացում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում