Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասել են Էրեբունի վարչական շրջան: Նրանք վանկարկում են «Մերժիր Սերժին, Կարենին», «Նիկոլ վարչապետ», «դասադուլ», հայտնում է News.am-ը:
«Ժողովուրդը հաղթել է եւ հաղթանակ արդյունքները պիտի արձանագրվի»,- ասել է Փաշինյանը։ Նա նաեւ մերժել է արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀԿ-ի առաջարկը։










