Մարտի 27-ի աստղագուշակ


Մարտի 27-ի աստղագուշակ
Մարտ 27 01:06 2018

Խոյ

 

Աշխատավայրում մի փոքր բարդ իրավիճակ կստեղծվի, հնարավոր են որոշ բարդություններին, բայց դուք մեղավոր չեք և ղեկավարությունը դա գիտի:

 

Ցուլ

 

Այսօր ձեզ համար անսովոր կերպով ծույլ ու ալարկոտ կլինեք: Դեմ մի գնացեք ձեզ, այսօր ձեզ կարող եք հանգիստ թույլ տալ:

 

Երկվորյակ

 

Այսօր ամենահաջող օրը չէ ձեզ համար: Դեռ առավոտից որոշ խնդիրներ կծագեն, պրոբլեմների առաջ կկանգնեք:

 

Խեցգետին

 

Այսօր փորձեք ձեր սիրելին շատ ուշադրություն դարձնել: Վերջին ժամանակներս դուք նրան լրիվ աչքաթող եք արել:

 

Առյուծ

 

Բավական բազմազբաղ օր է սպասվում, միանգամից մի քանի խնդրի կբախվեք, բայց բոլորն էլ հեշտ իրենց լուծումը կստանան:

 

Կույս

 

Հաճելի ծանոթություն է սպասվում, որը կհանգեցնի սիրային հարաբերությունների: Տանը հանրավոր է փոքրիկ վեճ:

 

Կշեռք

 

Օրը հարմար է սիրելիի հետ պլաններ գծելու համար: ժամանակն է, որ անձնական հարաբերությունները լրջանան և նոր փուլ թևակոխեն:

 

Կարիճ

 

Սիրային ցանկացած հարց լուծելու համար այսօր հարմար օր է: Եթե անգամ սիրելիի հետ անհաշտ եք, անպայման կհաշտվեք:

 

Աղեղնավոր

 

Հնարավոր են վեճեր ընտանիքի անդամների հետ, քանի որ նրանց և ձեր մոտեցումները որևէ հարցի նկատմամբ շատ տարբեր են:

 

Այծեղջյուր

 

Գործնական առումով բավական հաջող օր է: Ինչը մինչ այս պահը չէր ստացվում, այսօր կստացվի:

 

Ջրհոս

 

Աշխատավայրում լուրջ խնդիրների կբախվեք: Շատերը կան, որոնք նախանձում են ձեզ և ամեն ինչ անում են, որ դուք անհաջողության մատնվեք:

 

Ձկներ

 

Մի կողմ դրեք զայրույթը և փորձեք դեպքերին ավելի թեթև նայել, հակառակ դեպքում կվնասեք ձեր նյարդերը: