Փորձել է նետվել Դավթաշենի կամրջից


Փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Մարտ 2 10:00 2018

Մարոի 1-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

ՄԻնչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: