Հրդեհ Արգավանդ գյուղում


Հրդեհ Արգավանդ գյուղում
Մարտ 1 13:00 2018

Մարտի 1-ին, ժամը 01:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի 7-րդ փողոցում գտնվող չգործող ալրաղացի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:20-ին, մարվել՝ 04:10-ին:

Ամբողջությամբ այրվել են ալրաղացի տանիքի (մոտ 250 քմ) փայտյա կառուցատարրերը և ալրաղացի գույքը: