Նախկին կնոջ հետ հեռախոսային զրույցից հետո մկնդեղ է խմել


Նախկին կնոջ հետ հեռախոսային զրույցից հետո մկնդեղ է խմել
Փետրվար 28 16:33 2018

Նախօրեին թունավորմամբ 51-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ տղամարդը նախկին կնոջ հետ հեռախոսային զրույցից հետո որոշել է ինքնասպան լինել, և մկնդեղ է խմել: Տղամարդու և նախկին կնոջ միջև խոսակցությունը կենցաղային բնույթ է կրել, սակայն զրույցից հետո օղի է խմել և մկնդեղ կերել:

Բարեբախտաբար տղամարդու ինքնասպանության փորձը կանխել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: 

Աղբյուր` Փաստինֆո