Քաղաքացին ընկել է փոսը


Քաղաքացին ընկել է փոսը
Փետրվար 28 11:53 2018

Փետրվարի 28-ին, ժամը 02:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները փոսից (մոտ 2 մ) դուրս են բերել 1960 թ. ծնված Կ. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: