Ավտովթար Քանաքեռավան գյուղում


Ավտովթար Քանաքեռավան գյուղում
Փետրվար 28 11:08 2018

Փետրվարի 27-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel Astra G մակնիշի 34 VU 808 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ և դուրս գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: