Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թիվ 16 շենքի դիմաց, բախվել են BMW մակնիշի 35 OA 982 համարանիշի, Renault մակնիշի 032 BB 01 համարանիշի ավտոմեքենաները և թիվ 20 երթուղի սպասարկող Higer մակնիշի 4507 Տ համարանիշի ավտոբուսը, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Renault-ն հաշվառված է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հաշվեկշռում։










