Ավտովթար Քաջարան-Մեղրի ճանապարհին․ Վրաստանի քաղաքացի է տուժել


Ավտովթար Քաջարան-Մեղրի ճանապարհին․ Վրաստանի քաղաքացի է տուժել
Փետրվար 27 12:04 2018

Փետրվարի 27-ին, ժամը 09:51-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ «Մեղրու սար» կոչվող հատվածում, Mercedes GL 350 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվելով հայտնվել հարակից ձորում, ինչի հետևանքով, վարորդ՝ 1988 թ. ծնված Զուռադ Էտիպաշվիլիին (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: