Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն և УАЗ Патриот-ը. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն և УАЗ Патриот-ը. կա վիրավոր
Փետրվար 23 11:29 2018

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Աթոյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi մակնիշի 45 DD 050 համարանիշի և УАЗ Патриот մակնիշի 249 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։