Հրդեհ Վանաձոր քաղաքում


Հրդեհ Վանաձոր քաղաքում
Փետրվար 21 17:23 2018

Փետրվարի 21-ին, ժամը 15:06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում այրվում են էլ. հաշվիչներ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 15:23-ին: Ամբողջությամբ այրվել է 7 էլ. հաշվիչ: