Գյումրիում 34-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց


Գյումրիում 34-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց
Փետրվար 17 11:48 2018

Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Ախուրյան գյուղի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Հարությունյանը Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 3/ա հասցեի դիմաց իր վարած Opel մակնիշի 35 FR 342 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել էլեկտրասյանը:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: