Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Volkswagen-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Volkswagen-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Փետրվար 16 13:32 2018

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Սերգեյ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 35 FD 907 համարանիշի և 34-ամյա Խորեն Հովհաննիսյանի վարած ЗИЛ մակնիշի 34 VC 724 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։