Ավտոտնակ է այրվել


Ավտոտնակ է այրվել
Փետրվար 16 12:07 2018

Փետրվարի 15-ին, ժամը 21:18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի Շահումյան փողոցի վերջնամասում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 23:05-ին: Ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 24 քմ):