Փետրվարի 15-ին, ժամը 12:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ Երևան ՋԷԿ-ի խաչմերուկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վար է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին-Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում կայանած Սանիթեք ՍՊԸ-ին պատկանող 356 OS 61 պետհամարանիշով ավտոմեքենայում:
Հրդեհը մարվել է ժամը 13:18-ին: Այրվել է շարժիչը՝ մասամբ:










