Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Էդգար Մարտիրոսանը իր վարած Lexus մակնիշի 58 VV 388 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի թիվ 92/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 61-ամյա Աիդա Հարությունյանին, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ժամը 21։30-ի սահմաններում Ա. Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։










