Մեքենայով հայտնվել են Հրազդան գետում. վիրավորների մեջ կա բարձրաստիճան ոստիկանի տղա


Մեքենայով հայտնվել են Հրազդան գետում. վիրավորների մեջ կա բարձրաստիճան ոստիկանի տղա
Դեկտեմբեր 29 13:30 2017

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սամաններում Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հարություն Խանդաղյանը իր վարած Toyota մակնիշի 30 VN 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, հարվածել ծառին և հայտնվել Հրազդան գետում, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Խանդաղյանը, նրա ուղևոր՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Նարեկ Նարգիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կետրոն, իսկ մյուս ուղևոր՝ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի բնակիչ, 27-ամյա Արշավիր Խաչատրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր ժամանած վիրավորների ընկերներն ասում էին, որ նրանք մասնակցելիս են եղել «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրում կերուխումի, որից հետո դուրս են եկել այնտեղից ու հայտնվել Հրազդան գետում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ն. Նարգիզյանը Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի պետ Վարդան Նարգիզյանի որդին է։