Խոշոր ավտովթար Գյումրիում. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Գյումրիում. կան վիրավորներ
Դեկտեմբեր 29 10:00 2017

Դեկտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ, 26-ամյա Մհեր Թամոյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FZ 519 համարանիշի, Գյումրի քաղաքի բնակիչներ, 64-ամյա Աղվան Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 13 ՕՏ 281 համարանիշի և 31-ամյա Հակոբ Բալոյանի վարած Mercedes մակնիշի 35 ՕZ 247 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ների վարորդներից Հ. Բալոյանը, ուղևորոներ, 23-ամյա Սամվել Պետրոսյանը, 25-ամյա Տիգրան Մանուկյանը և 23-ամյա Վարդան Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: