Երևանում բախվել են BMW-ն ու Toyota-ն. վերջինն էլ բախվել է էլէկտրասյանը


Երևանում բախվել են BMW-ն ու Toyota-ն. վերջինն էլ բախվել է էլէկտրասյանը
Դեկտեմբեր 28 12:55 2017

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Գևորգ Հակոբյանի վարած BMW մակնիշի 11 PP 811 համարանիշի և 24-ամյա Արտյոմ Եղիազարանի վարած Toyota Altezza մակնիշի 99 GG 109 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։