Կապանում Nissan pathfinder-ը 20-25 մետր գլորվել է ձորը


Կապանում Nissan pathfinder-ը 20-25 մետր գլորվել է ձորը
Դեկտեմբեր 28 11:38 2017

Դեկտեմբերի 28-ին, ժամը 01:28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտակայքում Nissan pathfinder մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ներքին Վաչագան թաղամասի սկզբնամասում, «Nissan pathfinder» մակնիշի 88 AA 600 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20-25 մետր գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: