Նախօրեին Չարենցավանի Կարենիս գյուղի՝ տներին մոտ, ձորում տղամարդու դի է հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ տղամարդը 76 տարեկան է:
Ձորից դուրս բերելուց հետո դիակի վրա վնասվածքներ է նկատվել:
Պարզվել է, որ տղամարդը նույն գյուղից է, իսկ նրա տունը գտնվել է ձորին շատ մոտ, իսկ թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել ձորում, կպարզվի քննությամբ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:










