Երևանում թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, 200 մետր առաջ ընթանալով, մի քանի նստարաններ կոտրելով՝ բախվել է հաստաբուն ծառին


Երևանում թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, 200 մետր առաջ ընթանալով, մի քանի նստարաններ կոտրելով՝ բախվել է հաստաբուն ծառին
Դեկտեմբեր 23 16:06 2017

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 37 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4785 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 36-ամյա Արտակ Գաբրիելյանը դեռևս անհայտ պայմաններում Կոմիտասի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ավտոբուսում գտնվող քաղաքացիներն ասում էին, որ վարորդի ճիշտ և պրոֆեսիոնալ վարելու արդյունքում է, որ վթարը ողբերգական ավարտ չի ունեցել. նա շատ ճիշտ է կողմնորոշվել. խույս է տվել բազմաթիվ հետիոտներից ու հետո բախվել է հաստաբուն ծառին։