Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտ, ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի 35 NG 339 համարանիշի և Renault մակնիշի 20 PP 100 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։










