Հրդեհ Գյումրիի տներից մեկում


Հրդեհ Գյումրիի տներից մեկում
Դեկտեմբեր 23 10:38 2017

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21:30-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ):