Հրդեհ Արմավիրի բնակարաններից մեկում


Հրդեհ Արմավիրի բնակարաններից մեկում
Դեկտեմբեր 22 10:59 2017

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 11 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տան խոհանոցի գույքը մասամբ՝ մոտ 15 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:47-ին, մարվել՝ 20:30-ին: