Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, բախվել են Ford Transit մակնիշի 530 AG 61 համարանիշի և Nissan X Тrail մակնիշի 34 ZL 699 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության բժիշկները ուշ են ժամանել, սակայն նրանք էլ հակառակն էին պնդում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։










