Արշակունյաց պողոտայում տրոլեյբուս է այրվել


Արշակունյաց պողոտայում տրոլեյբուս է այրվել
Դեկտեմբեր 21 10:10 2017

Դեկտեմբերի 21-ին, ժամը 07:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:55-ին:

Այրվել են թիվ 9 երթուղին սպասարկող 10 համարի տրոլեյբուսի շարժիչի հատվածը և սրահը մասնակի: