Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի 001 ՏՏ 07 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Արմեն Սարգսյանին, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ավետիսյանն աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի վարորդ։










