Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` մի կին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ Սերժ Սարգսյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նախագահական առանձնատնից գնալիս է եղել Բաղրամյան 26: Սակայն տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են դեպքը:
Նշենք, որ ԱԺ նիստերին զուգահեռ Դեմիրճյան փողոցի այն հատվածում, որտեղից ելումուտ են անում պատգամավորները, ամեն օր կարելի է տեսնել սոցիալապես անապահով քաղաքացիների խմբերի, ովքեր սպասում են պատգամավորներին` նրանցից օգնություն խնդրելու համար:
Ի դեպ, պայմանավորված տեղի ունեցածով, ուժեղացված հսկողություն է սահմանված Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների հատվածներում: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները հսկում են նաեւ ԱԺ-ի` Բաղրամյանի մուտքը:
Հավելենք, որ նախագահական առանձնատան դիմաց մեկ անգամ չէ, որ բողոքի ակցիա են իրականացրել տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը, սովորության համաձայն, չի կանգնել եւ չի լսել քաղաքացիների դժգոհությունները:










