Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղում հատնաբերված տղամարդու դիակի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։10-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցի շտապբուժօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել է Շահումյան գյուղ, որտեղ տեղի դպրոցի կաթսայատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 79-ամյա Ռազմիկ Դավթյանի դին։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքնննություն։










