Նախօրեին կանխվել է 57-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը:
Մասնավորապես, «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 57-ամյա տղամարդը «Վիոլա ջուր» ՓԲԸ-ի մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել, բենզինը լցրել է վրան որպեսզի ինքնահրկիզվի:
Տղամարդը պատճառաբանել է, թե իրեն տանից դուրս են հանել և բացի այդ էլ ջուրը կտրել են:
Տղամարդու ինքնահրկիզման փորձը կանխվել է «Վիոլա ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից, սակայն տղամարդը հայտարարել է, որ նրանք ոլորել են իր ձեռքերը՝ պատճառելով վնասվածքներ:
Աղբյուր` Փաստինֆո










