Արտակարգ դեպք Երևանում. 20-ամյա տղան վնասել է որովայնը


Արտակարգ դեպք Երևանում. 20-ամյա տղան վնասել է որովայնը
Դեկտեմբեր 19 14:56 2017

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին «Ավան հոգեկան առողջության կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ստացված դիմումի փաստով, գրում է shamshyan.com-ը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ 1 օր առաջ ինքնավնասումներով իրենց մոտ է ընդունվել մի քաղաքացի։ Նշված կենտրոն մեկնած ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 20-ամյա Մարտին Հ.-ն է, ով Ավան 7-րդ փողոցում գտնվող «Միրաժ» հյուրանոցային համալիրում ապակու կտորով ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է որովայնը։