Դեկտեմբերի 19-ին, ժամը 09:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի զինկոմիսարիատի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Իսահակյան փողոցի թիվ 10 ա հասցեում գտնվող Ս. Ա.-ին պատկանող տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:35-ին, մարվել՝ 09:40-ին:
Շինության ներսում այրվել է սառնարանի պլաստամասե դետալներ (մոտ 4 քմ):










