Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Խորենացի և Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի մոտ, Nissan մակնիշի 34 OF 479 համարանիշի ավտոմեքենան բախվել է Toyota մակնիշի 20 GG 800 համարանիշի, Opel մակնիշի 35 CT 383 համարանիշի և Kia մակնիշի 34 NL 938 համարանիշի ավտոմեքենաներին, որից հետո էլ՝ կայանատեղիի ցուցանակին, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։










