63-ամյա վարորդը Դիլիջանի ոլորանում Камаз-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց. Камаз-ը կախվել է ոլորանում, կա վիրավոր


63-ամյա վարորդը Դիլիջանի ոլորանում Камаз-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց. Камаз-ը կախվել է ոլորանում, կա վիրավոր
Դեկտեմբեր 15 10:10 2017

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Նորիկ Ալեքսանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում, իր վարած Кaмаз մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գրեթե ամբողջությամբ ավտոմեքենայով կախվել ձորում, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Ալեքսանյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Սպիտակ Մեխ» Բաց Բաժնետիրական Ընկերության հաշվեկշռում։