Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է հաստաբուն ծառն ու բախվել է էլեկտրասյանը


Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է հաստաբուն ծառն ու բախվել է էլեկտրասյանը
Դեկտեմբեր 13 11:06 2017

Այսօր՝ դեկտեմեբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 LX 202 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, արամատախիլ արել այն բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով վնասվել է նաև մայթին տեղադրված էլէկտրասյունը, ինչի հետևանքով էլ կոտրվել է արտաքին լուսավորության լուսային հատվածը: Ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները: