Լոռու մարզում 29-ամյա առաքիչը Ford Transit-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում


Լոռու մարզում 29-ամյա առաքիչը Ford Transit-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում
Դեկտեմբեր 12 17:23 2017

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան քաղաքի Կասյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Ազարյանը Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում իր վարած Ford Transit մակնիշի 98 ՏT 989 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ազարյանը մասնագիտությամբ առաքիչ է։