Ավտովթար Երևանում. բախվել են Nissan Cube-ը և ВАЗ 21130-ը


Ավտովթար Երևանում. բախվել են Nissan Cube-ը և ВАЗ 21130-ը
Դեկտեմբեր 12 11:38 2017

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների շրջանաձև հատվածում բախվել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Գոռ Մարտիրոսյանի վարած Nissan Cube մակնիշի 35 DT 027 համարանիշի և 25-ամյա Հակոբ Այվազյանի վարած ВАЗ 21130 մակնիշի 35 FM 932 ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։