Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Կասյան փողոցում ՝«Բարեկամության» կամրջի վրա, բախվել են Toyota Ipsum մակնիշի 580 OC 61 համարանիշի և Opel Corsa մակնիշի 35 CC 266 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։










