Ի՞նչ է Ձեր մասին պատմում Ձեր մեքենայի գույնը


Ի՞նչ է Ձեր մասին պատմում Ձեր մեքենայի գույնը
Փետրվար 5 10:22 2017

Ի՞նչ է նշանակում Ձեր ավտոմեքենայի գույնը


Կարմիր


Այս գույնը առավել հաճախ ընտրում են կենսասեր, շփվող, ակտիվ և ուրախ մարդիկ: Նաև այս գույնը կարող է գրավել իմպուլսիվ և ագրեսիվ մարդկանց, ովքեր ցանկանում են կյանքից ամենինչ ստանալ:


Մոխրագույն


Մոխրագույն մեքենաների սեփականատերերը մարդիկ են, ովքեր չեն ցանկանում ուշադրություն գրավել: Նրանք սովորաբար հանգիստ են և փորձում են բուռն իրողություններից հեռու մնալ: Այս մարդիկ զգույշ են և կոմպրոմիսների հաճախ են գնում:


Արծաթագույն


Այս մարդիկ շատ պրակտիկ են և լավ ճաշակ ունեն: Այս գույնը թաքցնում է մանր կեղտերը և դա ուրախացնում է տիրոջը: Ամենից հաճախ նման մարդիկ աշխատանքի մեջ ընկղմված են լինում: Նրանք ժամանակակից մարդիկ են, ովքեր հետևում են վերջին տենդենցներին:


Կապույտ


Եթե կապույտ մեքենա ունեք, ուրեմն Ձեզ կարելի է բնութագրել, որպես կենսուրախ, անկեղծ, հավատարիմ մարդ: Այս մարդիկ երբեմն կարող են կասկածանքով մոտենալ այլ մարդկանց բայց մեծամասամբ նրանք բավականին զգացմունքային են ևև փորձում են բոլորի հետ լեզու գտնել:


Կանաչ


Կանաչ մեքենաների վարորդները ինքնահավան են, ինքնավստահ և ուշադրություն չեն դարձնում ուրիշների մտքերին: Այն խոսում է նաև բնության նկատմամբ սիրո մասին, քանի որ ասոցացվում է խոտերի, ծառերի հետ:


Սրճագույն


Այս դեպքում Դուք անկեղծ, խնայող մարդ եք, բայց ժամանակ առ ժամանակ տարբեր պատմությունների մեջ եք ընկնում: Նախընտրում եք վստահելի մեքենա, որը Ձեզ երկար կծառայի: Այդքան էլ չեք սիրում նոր իրեր գնել, որովհետև գնահատում եք փորձվածները:


Նարնջագույն


Այս մարդիկ շատ էքսցենտրիկ տեսք ունեն Եթե ընտրել եք այս գույնը, ապա բավականին լուրջ եք վերաբերվում գումարին: Ցանկանում եք աշխարհին ցույց տալ, որ գումար ունեք:


Դեղին/Ոսկեգույն


Սա երջանկության գույնն է: Եթե նման գույնի մեքենա ունեք, ապա ապրում եք «Don’t worry, be happy» կարգախոսով: Այս գույնը բնորոշ է կրատիվ ու պայծառ անհատականություններին:


Սև


Սևը ճոծության գույնն է: Այս մարդիկ գնահատում են էլեգանտությունը, սիրում են ամենինչ վերահսկել: Լուրջ են և փոփոխական չեն: Սևը ուժեղ մարդկանց գույնն է:


Սպիտակ


Այս գույնը ասոցացվում է մաքրության և անկեղծության հետ: Այս գույնի մեքենա ունեցող մարդիկ սիրում են ամենինչում հասնել կատարելության: Այս գույնով մարդը ցանկանում է ցույց տալ, որ երիտասարդ է, թարմ և ժամանակակից:


Այլ գույներ


Ձեր մեքենան ինչպես Դուք, ոչ ստանդարտ է և օրիգինալ: Սա նշանակում է, որ Դուք նոր տենդենցների հետևից չեք գնում և ուշադրություն եք դարձնում որակին: Հնարավոր է, որ հատուկ եք ձևափոխել մեքենան : Ձեր մեքենան նման ք Ձեզ և Դուք շատ եք սիրում այն: