Ռեժիսոր, պրոդյուսեր, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրա’ստ եղեք, որպեսզի «ազատենք Վեհարանը»։
Ռուբեն Մխիթարյանը կանխատեսում է, որ Փաշինյանն նախ ամենօրյա ռեժիմով գրառումներից հետո հավանաբար հաջորդ շաբաթ ինչ-որ նոր գործերով ի հայտ կբերի Միքայել և Բագրատ Սրբազանների հետ կապված, ապա ամենայն հավանականությամբ ինչ-որ սարքած գործեր կներկայացնի եկեղեցու կոռուպցիոն ինչ-որ գործարքների հետ կապված։
«Ինչ-որ երեկո նա իր մեդիաներով «սլիվ է անելու» ձեռքի տակ եղած այսպես կոչված կոմպրոմատները, իսկ հաջորդ օրն անելու է այն, ինչ ժամանակին արեց, երբ ասպատակեց Եռաբլուրը։ Նա առավոտյան լայվ կմտնի, կասի որ գնում է Վեհարանը ազատելու Կաթողիկոսից, իր հետևից տանելու է 5000-6000 ներքին գործերի կամ ոստիկանության ներկայացուցիչների, որոնք «գրաժդանսկի կլինեն», որպեսզի ստեղծեն ժողովրդի տպավորություն։ Իհարկե իր կողքից կքայլի նաև իր «լնգու-լավազը», որովհետև պղծվելիս նա պետք է բոլորին պղծի, որ ոչ մեկ չմտածի իր կողքից թռնելու մասին. իզուր չի գրել «պատրաստ եղեք»,-նշում է նա։
Ռուբեն Մխիթարյանը հավելում է. «Թե ինչի է պատրաստ լինելու սովորական հավատավոր ժողովուրդը, ինչի է պատրաստ լինելու ընդդիմադիր դաշտը, ինչի ենք պատրաստ լինելու մենք՝ բոլորս, դա էլ ցույց կտա տվյալ օրն ու ժամը, այո, պատրաստ եղեք բոլորդ»։
Տեսանյութն՝ այստեղ։