Պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալ


Պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալ
Նոյեմբեր 28 18:52 2026

Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալ:

Խաչատրյանը ներկայացել է մինչև 55 կգ քաշային կարգում և, բարձրացնելով 39 կգ ծանրաձողը, հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն։