«Ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից, իսկ ընկերությունն ինձ համար երբեք քաղաքական բնույթ չի կրել»,- գրում է ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը՝ շարունակելով.
«Ինձ համար ընկերոջ կողքին լինելը, հատկապես դժվար պահերին, մարդկային և բարոյական պարտք է։
Ընկեր Համբարձումյան ջան, ուժ ու համբերություն քեզ և քո ընտանիքին։ Ամուր եղիր։ Շուտափույթ ազատություն։ Աստված պահապան»։










