«Ուժեղ Հայաստան» կուսակցության Սպիտակի թեկնածու Արման Ավետիսյանն այսօր Սպտակում հանդիպում ունեցավ իր աջակիցների հետ։ Ելույթում Ավետիսյանն առանաձնացրեց շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ընդգծելով, որ զգացել են իրենց ջերմությունը։
«Մենք հասկացանք, որ մարդիկ հոգնել են չիրականացված խոստումնալից և ցանկանում են տեսնել իրական աշխատանք, շոշափելի փոփոխություններ և արդյունքներ։ Դա միանգամայն արդարացի պահանջ է։Այս օրերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Սպիտակի ապագան մեր բոլորի պատասխանատվությունն է՝ անկախ տարիքից, հայացքներից ու բնակության վայրից։
Այսօր Սպիտակի ապագայի համար վճռորոշ պահ է։ Մեր ընտրությունը վերաբերում է ոչ միայն մեր այսօրվան, այլև մեր համայնքի վաղվա օրվան, մեր երեխաների ապագային և այն Սպիտակին, որտեղ ցանկանում ենք ապրել։Սպիտակին անհրաժեշտ են ոչ թե դատարկ խոստումներ, այլ հստակ նպատակներ, հետևողական աշխատանք և տեսանելի արդյունքներ։ Անհրաժեշտ է կամք՝ սկսած գործերն ավարտին հասցնելու, առկա խնդիրներին առերեսվելու և յուրաքանչյուր բնակավայրի զարգացման համար պատասխանատվություն ստանձնել համար։Մեր համայնքը միայն կենտրոնը չէ, այն իր բոլոր բնակավայրերով, բոլոր թաղամասերով, իր մարդկանցով մեկ ամբողջություն է»,- ասաց նա։
Իր ելույթում Ավետիսյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր բնակավայր ունի իր խնդիրները, իր հնարավորություններն ու զարգացման կարիքները։
«Յուրաքանչյուր բնակիչ պետք է զգա, որ իր ձայնը լսելի է, իր խնդիրը կարևոր, իսկ իր համայնքը ուշադրության կենտրոնում։Մենք պետք է ստեղծենք այնպիսի համայնք, որտեղ երիտասարդը ստիպված չի լինի լքել իր ծննդավայրը՝ աշխատանք գտնելու համար, որտեղ երեխան կունենա զարգանալու և կրթվելու հնարավորություններ, որտեղ տարեց մարդը իրեն անտեսված չի զգա, իսկ յուրաքանչյուր ընտանիք կտեսնի իր վաղվա օրվա նկատմամբ հույս և վստահություն։Այսօր յուրաքանչյուր ձայն ունի նշանակություն և յուրաքանչյուր քաղաքացու որոշում կարևոր է մեր համայնքի ապագայի ձևավորման գործում։ Կոչ եմ անում լինել վճռական, գիտակցակից և ակտիվ»,- հավելեց Սպիտակ համայնքի թեկնածուն։
Նա կոչ արեց բնակիչներին՝ մասնակցել ընտրություններին և առանց վախի ու առանց կաշկանդվածության կատարել ազատ ընտրությունը։
«Հիշեք՝ քվեախցիկում լինելու եք միայն դուք, ձեր խիղճը, ձեր համոզմունքներն ու ձեր պատկերացումները այն համայնքի մասին, որտեղ ցանկանում եք ապրել դուք և ձեր երեխաները։ Ոչ ոք իրավունք չունի որոշելու ձեր փոխարեն»,- նշեց Ավետիսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










