«Սա քաղաքական պատվեր է։ Բոլորս գիտենք, թե Սամվել Կարապետյանը ինչի համար է կալանավորվել՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պաշտպանելու համար։ Սամվել Կարապետյանը պաշտպանել և պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը այնպես, ինչպես պաշտպանել և պաշտպանում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին»,-ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով Սահմանադրության նախագծին, քաղաքական գործիչն ընդգծեց․
«Վստահաբար՝ անկախության հռչակագիր և Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Այս երկու բաներն են, ինչի համար այս ամեն ինչն արվում է։ Առաջին հերթին, բնականաբար, Անկախության հռչակագիրը, որը կոնկրետ Ադրբեջանից, Ալիևի պահանջն է։ Այս ամեն ինչը նախաձեռնվել է նրա համար, որպեսզի այդ հղումը չլինի պարզապես։ Բացի նրանից, որ Ալիևի պահանջով Անկախության հռչակագիրը դուրս է բերվել։ Անկախության հռչակագրի դուրս բերումից նաև դուրս է բերվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, որովհետև կոնկրետ հղում էր կատարվում Անկախության հռչակագրին, որի կետերից մեկը հենց վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետևողական լինելուն»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










