«Կինո Մոսկվան լավ ա արել, որ պարզաբանում ա արել` դա իր իրավունքն ա»,-գրում է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ շարունակելով.
Երևանյան որևէ կինոթատրոն, երբևէ ցենզուրա չի կիրառել և պատմության մեջ չի եղել որևէ ֆիլմ, ում ինչ որ քաղաքական պատճառներով թույլ չտան էկրան բարձրանալ, ինչի համար` շնորհակալություն:
Կինոթատրոնները իսկապես տրամադրում են տարածքը քո ֆիլմը քո ձևով ներկայացնելու համար և չեն խառնվում բովանդակության մեջ:
Եկեք «Ես լինեի կտայի աչքի թայը կհանեի» խաղ չխաղանք, քննադատելով մեզ Ժան-Կլոդ Վան Դամմի տեղը չդնենք)))...
Նիկոլի դուրը չի եկել ֆիլմը ներկայացնելու ձևը` ոչինչ: Կրեատիվները տարբեր են` ավտոմատով պարելուց մինչև արջ քորելը:
Հաջողություն «Մոնթե» ֆիլմին»։










