Արցախցիների անձնագրերի մասին՝ բացելով փակագծերը․ Հովսեփյան


Արցախցիների անձնագրերի մասին՝ բացելով փակագծերը․ Հովսեփյան
Նոյեմբեր 26 21:23 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը խոսել է  արցախցիների անձնագրերում Ադրբեջան գրելու թեմայի վերաբերյալ և բացել բոլոր փակագծերը։ 

«Ես ստացել եմ մի շարք բողոքներ արցախացիներից, անձնական  գրում էին, որ իրենց նոր ստացող անձնագրերում, նոր կենսաչափական անձնագրերի մասին է խոսքը,  զգուշացրել են, որ գրվելու է Ադրբեջան, ինչին որ նրանք կտրուկ դեմ են»

Պատգամավորն ընդգծեց, որ ստացել է մի քանի դիմումներ, հավաքագրել բողոքները, որից հետո խոսել Միգրացիայի ծառայության պետի հետ։

«Նա ներկայացրել է փաստարկներ, թե ինչո՞ւ  է դա այդպես գրվում։ Ես բերել եմ հակափաստարկներ և ասել, որ հանրայնացնելու եմ այս խնդիրը։Դրանից ընդամենը մի քանի ժամ հետո  մենք տեսնում ենք այն հայտարարությունը, որից հետո սկսվեց արցախցիների արդար բողոքը։ Ի՞նչ եղավ հետո։ Ես անձամբ՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, բազմաթիվ ուսումնասիրություններ եմ արել, հետազոտել թեման՝   հասկանալու՝ արդյո՞ք դա իրապես միջազգային ստանադարտի պահանջ է, թե՞ ոչ։ Այս մասին խոսել են նաև բազմաթիվ այլ անձինք, և արդեն իսկ ակնհայտ է, որ՝ դա միջազգային ստանադարտի պահանջ չէ, այլ հենց Հայաստանի Հանրապետության որոշումը՝ 2026 թվականի մայիսին, որով   հստակ նշվեց, որ ծննդյան վայրը պետք է լինի պետությունը»,- նշում է Հովսեփյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։