«Համոզված եմ՝ Գևորգ Հարությունյանը գիտի ավելին, քան ասում է»,- Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում մեղադրյալ Գևորգ Հարությունյանի հայտարարություններից հետո լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա նշեց, որ նախաքննության փուլում տված ցուցմունքներն այնպիսի մանրամասներ էին պարունակում, որոնց առկայությունը լինել կամ չլինելը կապ չուներ «մեղքն իր վրա վերցնելու» հետ։










